Жила-была красивая девочка по имени Маша. Она была очень милой девушкой. Однажды ее бабушка попросила меня отнести ее маме сладостей. Когда она вышла, она увидела тигра и Она пошла в дом своей бабушки и сказала я видела тигра испугна сказала маша и бабушка сказала не боися хорошо что всо со тобои хороши и обнела ее потом он вышел и увидел тигра и тигр сказал, что я приехал из другой страны, потому что Маша сказала, почему и тигр сказал, что к нам в дом пришел динозавр, и все боялись наших детей, и я пришел забрать тебя, и мы пошли к стволу дерева, он идет Маша сказала, что тигр и Маша сказали да, я иду, и они прошли 1 2 3 километра и дошли до Маши, увидели робота-динозавра и он умер, и они посмотрели на тигров, и тигр и тигр сказали спасибо, маша, маша и тигр, маша забрала его и отвез его домой домой
Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է: Նա քառագագաթ լեռ է: Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով: Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով: Սակայն լեռան ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց գույնով են հայտնվում: Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ:
Տեքստից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։
Հայաստանի Արագածն Արա
Տեքստից դո՛ւրս գրիր անձ և իր ցույց տվող 1-ական գոյական։
Արա, աղբյուր
Տեքստից դո՛ւրս գրիր եզակի և հոգնակի թվով 3-ական գոյական։
թագավոր, լեռան, աղբյուրներ
Տեքստից դուրս գրիր ածականները։
բխում , սառնորակ
Բառերը ճիշտ տարբերակով տեղադրի՛ր նախադասության մեջ։
My father … in London at the moment. (works, is working). He … to work every day (goes, is going). I … football now (play, am playing). We … to school on Sundays (don’t go, aren’t going). He … his lessons now (isn’t doing, doesn’t do). He … computer games every evening (plays, is playing).
We usually go playing in the yard in the afternoon. You (to have to eat breakfast) now. Jim has (to read) a book now. Ann always is watching (to watch) TV in the evening. The boys (to play) football in the yard now. My mother (to work) in the garden on Sundays. My father reading (to read) a newspaper now.
Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։
Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։
— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։
Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․
— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։
Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․
Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։
— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեգ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։
— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։
Վեր է կենում, մին էլ գնում։
Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։
Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։
— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։
Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։
— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։
— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։
Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։
Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։
Առաջադրանքներ
Ինչո՞ւ էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։
Գյուղացիներ վախենում էին դրա համար գցում էին իրա վրա։
Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։
Վախկոտ
Քո կարծիքով՝ ինչո՞ւ թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։
Տնային առաջադրանքներ 1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով
1/4,1/8.1/6
2․ Արտահայտի՛ր․
1ց-ը տոննայով 0,1
1կգ-ը ցենտներով0,01
1գ-ը կիլոգրամով0,001գ
1ժ-ը օրով-1/24
1ր-ն ժամանակով1/60
1վ-ը րոպեով1/60 ր
1տարին դարով 0,01 դ
3․ Պարզի՛ր՝ ինչի է հավասար նշված մասը, և գրիր՛ հավասարության տեսքով։
Մեկ տասներորդ մետր 1/10=10sm Մեկ տասներորդ սանտիմետր 1/10sm/1mm Մեկ տասներորդ դեցիմետր1/10dm1sm Մեկ քսանչորսերորդ օր 1/24or/1 jam Մեկ տասներկուերորդ տարի1/12tari/1 amis Մեկ յոթերորդ շաբաթ1/7shabat/1 or Մեկ վաթսուներորդ ժամ1/60r/1 r Մեկ տասներորդ տոննա1/10t/100 kg
Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը:
Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա):
Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի
Բուրվառ (արծաթ, XVIII դար, Մայր աթոռ Սբ Էջմիածին)
արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները:
Բարձրորակ կերտվածքներ պատրաստող արհեստները շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին: